Համեստ աղջիկ, ինձ մի՛ տանջիր չարաչար,
Չարաչար, սիրուն ջան, չարաչար։
Հոգիս հոգուդ մատաղ լինի ամեն ժամ,
Ամեն ժամ, սիրուն ջան, ամեն ժամ։
Մենք հարազատ, մեր մեջ չկա խտրություն,
Խտրություն, սիրուն ջան, խտրություն։
Նազլո՛ւ, Նազլո՛ւ, ինձ մի՛ գցիր սարեսար,
Սարեսար, սիրուն ջան, սարեսար։
Մատաղ կյանքումս քեզ եմ սիրել, աննման,
Աննման, սիրուն ջան, աննման։
Գիշեր-ցերեկ դադար չունեմ քեզ համար,
Քեզ համար, սիրուն ջան, քեզ համար։