Անուշ աղջիկ սիրավետ,
Սար գնացիր գարնան հետ,
Քանի՜ ամիս անցկացավ,
Սերս դարձավ վարար գետ։
Սարերի հովին մեռնեմ,
Էն կանաչ ծովին մեռնեմ,
Իմ յարի շահած, պահած
Ոչխարի հոտին մեռնեմ։
Արի, յար ջան, շուտ արի
Կարոտել եմ, տուն արի,
Արի ծաղկած լանջերով,
Ոտքդ չառնի մի քարի։
Ամեն անգամ հանդ գալով,
Հանդից էլ տուն դառնալով,
Սիրտս հալվում, մաշվում է,
Երբ անցնում եմ ձեր թաղով։
Գառներս յան ես արել,
Ոչխարի թան ես արել,
Էն տեղերն եմ հունձ անում,
Որտեղ քաղհան ես արել։
Արի, յար ջան, շուտ արի,
Կարոտել եմ, տուն արի,
Արի ծաղկած լանջերով,
Ոտքդ չառնի մի քարի։