Ալագեազ սարն ամպել ա
Վա՜յ լէ՜, լէ՜, լէ՜, լէ՜, լէ՜, լէ՜, լէ՜,
Աղբեր իր ձին թամփել ա։
Իմ մայրիկ ջան, իմ մայրիկ ջան։
Աղբեր իր ձին թամփել ա․
Եարոջ դըռնէն անցել ա (կրկ)
Ելե դաշտը՝ խաղցել ա
Ելե դաշտը՝ խաղցել ա։
Անձրեւ եկե՝ թըրջել ա
Անձրեւ եկե՝ թըրջել ա
Արեւ զարկե՝ չորցել ա
Արեւ զարկե՝ չորցել ա
Քան կարմիր վարդ բացել ա։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)