Հեյ ջա՜ն, հեյ ջա՜ն, լանջե՛ր մարջան,
Մատաղ լինի հոգիս ձեզ,
Ինձ էլ տարեք, ձեր գիրկն առեք,
Ծով դարդերս պատմեմ ձեզ։
Հեռու երկրի խոր ձորերի
Մութ ափերին անգյուման,
Իմ արևին, կյանքիս հովին
Հողմն է ծեծում, վա՜խ, ամա՜ն․․․
Քնքուշ սարեր, զմրուխտ գիշեր.
Ճամփա տվեք, թող տուն գա․
Սիրո անհագ, ծարավ, պապակ,
Ջահել֊ջիվան յարս գա։