Արի՛, քու չարդ տանեմ, աչքերդ չալ-չալ, սիրեկա՛ն,
Տվել է տերն ինքը քեզ լավ խելք ու քյամալ, սիրեկա՛ն,
Քեզի տեսնող ֆուղարեն չի ունենալ հալ, սիրեկա՛ն,
Կըկտրվի թաղաթը, չի կարա մանգալ, սիրեկա՛ն,
Քաղցրախոս բյուլբյուլի պես ունիս ղալմաղալ, սիրեկա՛ն։
Հոտ ունես անմահական, ծոցիդ բաղչա բաղ են ասում,
Խալերդ Հնդու մարմար, դեմքդ զառ վարաղ են ասում,
Երեսդ կարմիր վարդ է, խալերդ յարփաղ են ասում,
Լույս կուտան մեջ աշխարհի, աչքդ շամչրաղ են ասում,
Նոր նորած լուսնի նման՝ թուխ ունքերդ թաղ են ասում,
Բե՛ր կուռս քցեմ վզովդ, շինեմ հեքիալ, սիրեկա՛ն։
Ի՞նչ կանեմ դարդ ու ղամը, քեզ պես սիրեկան ունենամ,
Թե որ ես բյուլբյուլ դառնամ, քեզ նման գյուլ ջան ունենամ,
Թե որ ես հիվանդանամ, քեզ նման Լողման ունենամ,
Թե որ ես դութսաղ ընկնիմ, քեզ նման սուլթան ունենամ,
Չեմ կտրիլ ասսու փառքը, քեզ պես հոգի ջան ունենամ,
Երանի՜ էն ջիվանին, կունենա ըղբալ, սիրեկա՛ն։
Ինթիզարով կըմնա, հազար հազար վա՜յ էս ջանին.
Գրված ես դավթարումը, քեզ տվել են փայ էս ջանին,
Թաբիբ ես Լողմանի պես, կարող ես, տո՛ւր, սա՛ էս ջանին,
Ողորմի, սիրտդ քցի, դու մի՛ անիլ զա՛ էս ջանին,
Դու սոնա յաշլբաշ, քաշկա ընկնիս թայ էս ջանին,
Վեր կենանք իրար հետնա, դուրս ըլնինք մանգալ, սիրեկան։
Ասում է Գյուրջի-Նավին՝ ողորմա՛, ես եմ բեչարա,
էշխիդ ձենին ջիգյարս դու շինել ես փարա-փարա,
Սերդ կցորդ ա սերիս, սիրո բանը շատ դժվար ա,
Հիվանդ անկյալ եմ սիրուդ, եկ, դարդերիս դարման արա,
Սիրուդ մաշված ջամալս մի քիչ գա ամալ, սիրեկա՛ն։