Հայաստա՛ն, երկիր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ հայրենիք,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն։
Ի վեհ անունդ սիրտ իմ, ո՚հ, հույժ
Ոգևորի ի նոր խրախույս,
Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
Ի քեզ՝ ի քեզ հույս իմ միայն,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն։
Հայաստա՛ն, անո՛ւն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն։
Գետք քաջառաջք ադենբուխ,
Զհողդ բարի առնեն հուռթի,
Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
Քև, քև պանծամ փառք իմ միայն։
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն։
Հայաստա՛ն, ծնո՛ղ դյուցազանց
Եվ հրաշալյաց հանդիսարան,
Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն։
Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան,
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
Զոր շնչեցին և զորացան,
Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սեր իմ միայն.
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն։