փակել փակել

Շորորա

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Բաղեն թռած բլբուլ եմ,
Պարտեղեն ւտւկած սմբուլ եմ,
Ով որ սիրտս հասկանա,
Ես նրան ղուրբան ու ղուլ եմ։

	Շորորա,
	Շորորա, թառլան, շորորա,
	Շահմար հյուսդ էրերա։
	Շորորա, ջեյրան, շորորա,
	Էրված սրտիս հով էրա։
	Գիշերն անցավ՝ թուն չունիմ,
	Շորորա, թառլան, շորորա,
	Սովդաքար եմ՝ տուն չունիմ,
	Ղանադներդ բա՛ց, հո՛վ էրա։

Աղբյուր եմ սարի սրտին,
Չարա չկա սրտիս դարդին,
Ամեն անցորդ կխմե,
Բլբուլն է ծարավ ալ վարդին։

	Շորորա,
	Շորորա, թառլան, շորորա,
	Շահմար հյուսդ էրերա։
	Շորորա, ջեյրան, շորորա,
	Էրված սրտիս հով էրա։
	Գիշերն անցավ՝ թուն չունիմ,
	Շորորա, թառլան, շորորա,
	Սովդաքար եմ՝ տուն չունիմ,
	Ղանադներդ բա՛ց, հո՛վ էրա։

Զեփյուռ եմ, սարեն կուգամ,
Էրված սրտերուն հով կուտամ,
Ալ վարդին, ալվան վարդին
Իմ շաղերս սիրով կուտամ։

	Շորորա,
	Շորորա, թառլան, շորորա,
	Շահմար հյուսդ էրերա։
	Շորորա, ջեյրան, շորորա,
	Էրված սրտիս հով էրա։
	Գիշերն անցավ՝ թուն չունիմ,
	Շորորա, թառլան, շորորա,
	Սովդաքար եմ՝ տուն չունիմ,
	Ղանադներդ բա՛ց, հո՛վ էրա։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)