Կաղաչեմ սիրելի, ազնիվ հայ եղբայր,
Մնանք միշտ իրարու օգնական, մնանք,
Ոչ թե ուզենք ձգել մեկս մեկու վար,
Այլև բարձրացուցիչ ապաստան մնանք։
Մինչև երբ ատելության չար լուծը տանենք,
Արիք, մենք այս չար զբաղմունքը վանենք,
Ատելության հոգին մեր միշից հանենք,
Սիրենք իրար հոգով, սիրական մնանք։
Ջիվանս պատրաստ եմ մինչև մահու սյուն,
Չպահանջել ոչինչ դառնությամբ արդյուն,
Ունենանք հայի սիրտ ու հայի արյուն,
Ազգին ու կրոնին միշտ պաշտպան մնանք։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)