Լույսը բացվել է, շողերդ ես փռել,
Նախշուն թիկունքիդ վարսերդ ես փռել,
Ժպտա, գամ այգիդ, ինչո՞ւ ես լռել,
Հովերի հետ քեզ բարի լույս ասեմ,
Արշալույս ասեմ, սիրտս է թև առել:
Աչքալույս ասեմ արշալույս դեմքդ տեսնողին,
Հազար երանի նազդ տանողին,
Եդեմ այգուդ մեջ շունչդ առնողին:
Այգուդ բուրմունքից առնել եմ ուզում,
Հույզերս ծաղկանց խառնել եմ ուզում,
Վառվել եմ, էլի վառվել եմ ուզում,
Ձեր այգին հոգուս դրախտն է դառել,
Միշտ ինձ կկանչի, միտքս է թև առել:
Աշոտիս տաղը ձեր այգին լցնի,
Խաղով ու գինով թող օրը անցնի,
Սիրո մեր կյանքը միասին անցնի,
Դու ես ձեր այգին սիրով զարդարել,
Հազարան բլբուլ երգս է թև առել:
Աչքալույս ասեմ արշալույս դեմքդ տեսնողին,
Հազար երանի նազդ տանողին,
Եդեմ այգուդ մեջ շունչդ առնողին: