Օտար, ամայի ճամփեքի վրա
Իմ քարավանս մեղմ կղողանջե․
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կկանչե։
Բայց լուռ է շուրջս, ու շշուկ չկա
Արևառ, անդորր այս անապատում։
Ա՜խ, հայրենիքս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերս՝ ուրիշի գրկում։
Կնոջ համբույրին էլ չեմ հավատա․
Շուտ կմոռանա նա վառ արցունքներ։
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կտա,
Դիացիր, լուսնի տակ չկա ուխտ և սեր։
Գնա՛, քարավանս, ինձ հետդ քարշ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա։
Որտեղ կհոգնիս, գլուխս վար դիր,
Ժեռ-քարերի մեջ, փշերի վրա․․․