փակել փակել

Այստեղ եմ ծնվել

Խոսք: Վլադիմիր Հարությունյան
Երաժշտություն: Առնո Բաբաջանյան
Այստեղ  եմ  ծնվել  ես,  այստեղ  մեծացել,
Այս  ջուրը   խմել  սառնորակ,
Հազար  ճանապարհ   ես  դու իմ դեմ  բացել,
Իմ լա՜վ,  հարազա ՜տ  իմ քաղաք։

	Քարդ քարիդ եմ շարել,
	Քեղ հետ  հասակ  եմ առել,
	Իմ  Երևա՛ն,
	Քո   ամեն  շենքի  հետ
	Ես  իմ  կյանքն   եմ  կապել  առհավետ։

		Քեղ  միշտ   սիրել  եմ,  իմ  վարդագույն  ընկեր,
		Քեզնով  ապրել  եմ,  քեղ  միշտ   երգել,
		Դու  անխավար  լույսի  տուն,  Երևա՛ն,
		Ամեն  հայի  հույսի  տուն,  Երևա՛ն։

Սիրում  եմ  գարունդ  փարթամ  ու լուսեղ,
Աշունդ՝  ոսկե  մի  երազ,
Նորքիդ բարդիները  նազուկ  ու  վսեմ,
Զանգվիդ կոհակները  փիրուզ։

	Քեզ հետ  կիսել  եմ ես  միշտ
	Թե՛ խնդություն  և թե՛  վիշտ,
	Իմ  Երևա՛ն,
	Քո կանաչ սրտի հետ
	Ես իմ սիրտն եմ կապել առհավետ։

		Քեղ  միշտ   սիրել  եմ,  իմ  վարդագույն  ընկեր,
		Քեզնով  ապրել  եմ,  քեղ  միշտ   երգել,
		Դու  անխավար  լույսի  տուն,  Երևա՛ն,
		Ամեն  հայի  հույսի  տուն,  Երևա՛ն։


«Աոաջին սիրո երգը» կինոնկարից