փակել փակել

Աղբյուրի մոտ

Խոսք: Գեղամ Սարյան
Երաժշտություն: Արամ Սաթյան
Ես ծարավ էի, աղբյուր, ջուր տվիր,
Քո պաղ ջրի հետ սրտիս հուր տվիր,
Թե չեմ հասնելու ես իմ մուրազին,
Սիրո կրակն ինձ ինչո՞ւ զուր տվիր։

Երբ տխրել եմ ես, շամբին եմ նայել,
Երբ լաց եմ եղել, ամպին եմ նայել,
Տեսքիդ կարոտով աղբյուրի ափին
Թեքվել եմ ու քո ճամփին եմ նայել։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


«Անահիտ» կինոնկարից