փակել փակել

Կանչե կռունկ

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի գարուն է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է։
	Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան, գարուն է,
	Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան, գարուն է,
	Ա՜խ, սիրտս արուն է։

Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի արոտ է.
Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է։
	Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան, արոտ է,
	Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան, արոտ է,
	Ա՜խ, սիրտս կարոտ է։

Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քա՛նի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե։
	Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան, արև է,
	Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան, արև է,
	Ա՜խ, յարիս բարևե։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)