Մեկ սիրտ էրա, հե՜յ, անջիգյար,
Արի մեր տուն ներս մտի,
Ես հիվանդ եմ, յար, քո դարդով,
Էդ քո սիրով ճար գտի։
Վարդ ցանեցի,
Դարդ քաղեցի,
Յար փնտրեցի՝
Յարա գտա։
Աչքս մնաց, ա՜խ, քո ճամփեդ,
Գոնե արի երազով,
Մեկ էլ տեսնիմ շղվա բոյդ,
Չեղնի մեռնիմ մուրազով;
Վարդ ցանեցի,
Դարդ քաղեցի,
Յար փնտրեցի՝
Յարա գտա։
Թե սարեր կան ճամփուդ վրա,
Թև առ թռի, անց կացի,
Թե չարեր կան սրտիդ վրա,
Դուրս վռնդե, շուտ հասի։
Վարդ ցանեցի,
Դարդ քաղեցի,
Յար փնտրեցի՝
Յարա գտա։
Տարիներս գլոր-մլոր,
Ա՜խ, շուտ անցան գնացին,
Իմ սավդալու սրտիս բոլոր,
Քո դարդերդ մնացին։
Վարդ ցանեցի,
Դարդ քաղեցի,
Յար փնտրեցի՝
Յարա գտա։