Փոփոխվել ա նշաններդ,
Այլակերպ հուրիշ աս էլել,
Թարգել աս սիրո բաներդ,
Դու դո՞ր անզգուշ աս էլել։
Էլ չես մտիկ անում հալիս,
Նետով ջիգյարիս աս տալիս,
Ինձնե հեռու ման աս գալիս,
Մին վայրենի ղուշ աս էլել։
Իմ աչքին սուլթան ու խան իր,
Սրտիս մեջն շիրին ջան իր,
Սուսան, սմբուլ, ռեհան իր,
Չորացել աս, փուշ աս էլել։
Ինչի չես գոլ դու իմ հետն,
Ջիգյարիս տալիս աս նետն,
Խառնում էլ աս լեղվի հետըն,
Դառնճի խետ ջուղ աս էլել։
Հարթուն-Օղլուս ձեռնեդ չհանես,
Որ ախըրըն չըփոշմանես,
Մին օր գլուխ կընգանես,
Հիմա դու մախշուշ աս էլել։