Ամռան արևի շողերից վառ էր իմ սերը,
Գարնան ջրերից հորդ ու վարար էր իմ սերը,
Ուռենու ոստից կանաչ, դալար էր իմ սերը,
Քեզ եմ նվիրել ու քեզ համար է իմ սերը:
Ու՞ր ես յար, անջիգյար,
Թե սիրում ես եկ ինձ տար,
Թե չէ ես թոշնում եմ,
Թառամում ` վարդի պես,
Հալվում - մաշվում եմ առանց քեզ:
Դեռ ջահել էի, երբ ամբողջ սրտով սիրեցի,
Քո հուր աչքերին անսահման սերս զոհեցի:
Բավ է ինձ տանջես, բավ է ինձ այրես, անաստված.
Քեզ եմ նվիրում, ու քեզ համար է իմ սերը:
Ու՞ր ես յար, անջիգյար,
Թե սիրում ես` եկ ինձ տար,
Թե չէ ես թոշնում եմ,
Թառամում ` վարդի պես,
Հալվում - մաշվում եմ առանց քեզ:
Սերը ջուր է, պետք է լողալ իմանալ,
Սերը սուր է, պետք է կտրել իմանալ,
Սերը հուր է, պետք է նրան դիմանալ,
Քեզ եմ նվիրում, ու քեզ համար է իմ սերը:
Ու՞ր ես յար, անջիգյար,
Թե սիրում ես` եկ ինձ տար,
Թե չէ ես թոշնում եմ,
Թառամում ` վարդի պես,
Հալվում - մաշվում եմ առանց քեզ: