փակել փակել

Սիրուն ջան

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Իմ երգի մուսան դու ես ոգեշունչ, սիրուն ջան,
Սարերս ծաղկունք, սերս ծաղկեփունջ, սիրուն ջան,
Օրս առանց քեզ կանցնի լուռ ու մունջ, սիրուն ջան,
Դե՛ արի մուրազով-մուրազով:
Սրտեր շաղկապող, դու սիրո կամուրջ, սիրուն ջան,
Դե՛ արի մուրազով-մուրազով:
Սիրուդ շունչն առա` սիրտս վեհացավ,
Սիրուդ հուրն առա` աշխարհն իմացավ:

Էն դու ես բերում վարդերի բույրը, սիրուն ջան,
Էն դու ես վառում արևի հուրը, սիրուն ջան,
Էն դու ես բացում իմ բախտի դուռը, սիրուն ջան,
Դե՛ արի մուրազով-մուրազով:
Էն դու ես սփռում խնդության լուրը, սիրուն ջան:
Դե՛ արի մուրազով:
Սիրուդ շունչն առա` սիրտս վեհացավ,
Սիրուդ հուրն առա` աշխարհն իմացավ:

Դեռ հավքը քնած, Աշոտն է կանչում սիրուն ջան,
Եղնիկի նման էդ ու՞ր ես փախչում, սիրուն ջան,
Երգս հնչում է ձեր բաղ ու բաղչում, սիրուն ջան,
Դե՛ արի մուրազով-մուրազով:
Սյունյաց թագուհի քեզ եմ ճանաչում, սիրուն ջան,
Դե՛ արի մուրազով:
Սիրուդ շունչն առա` սիրտս վեհացավ,
Սիրուդ հուրն առա` աշխարհն իմացավ,
Բայց դու չիմացար: