փակել փակել

Սուտ բարեկամ

Խոսք: Ղուլ-Արզունի
Երաժշտություն: Ղուլ-Արզունի
Երեսախան դոստի ունես,
Տակախան խասիաթդ վատ ա․
Որչանք որ որոմ կցանես,
Էլ հախիրն աղբաթդ վատ ա։

Օխցի նման ունես նազար,
Ում խասաման աս, տալման աս չար,
Մեծ ու պստիկ ձեռնեդ բեզար,
Լաբս ու մարիֆաթդ վատ ա։

Էսօր որ լսես մին զրուց,
Հարյուր կլինես մինչ հեկուց,
Լավ էր, որ չէր ծնյալ մորուց,
Խարամբ կերած կաթդ վատ ա։

Ես հենց գիտի մարդ իր մաղուլ,
Աշկարա գառն աս և գողիկ գուլ,
Բերանդ ավեր և սուտ, սղալ,
Լիզուդ, աբարաթդ վատ ա։

Սուտ բարեկամ, Հուդա մատնիչ,
Որմատակին սառած կարիճ,
Մկան նման ապականիչ,
Արյունդ պիղծ, զաթդ վատ ա։

Հենց աս դու՝ ֆալս շինած ղալբ փող,
Կեղծավոր աս և մարդ խաբող․
Էդ չար բնությունդ թարգի՛ր, բաց թող,
Սովորած խասիաթդ վատ ա։

Ղուլ–Արզունիս ասաց փարդով,
Աշխարքս քանդում ան նամարդով․
Ո՚չինչ շինում խոշամարդով,
Հեփ որ դիունաթդ վատ ա։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)