Արդյոք գիտե՞ս դու, որ չեմ մոռացել,
Ամեն, ամեն օր կարոտում եմ ես,
Հոգիս թևավոր թռչուն է դարձել
Եվ հեռուներում որոնում է քեզ։
Որոնում է քեզ քնած թե արթուն,
Եվ թվում է, թե ահա կերևաս, ահա կերևաս,
Լուռ կնայեն ինձ աչքերդ ժպտուն,
Իմ լավ, իմ մաքուր, իմ անուշ երազ․․․