փակել փակել

Հայաստան

Խոսք: Շ․ Թադևոսյան
Երաժշտություն: Շ․ Թադևոսյան
Բազմել ես բարձրաբերձ լեռների գրկին,
Ծաղկել ես, ծովացել, հայրենիք անգին։
	Շողա՛, հայրենիք, պայծառ լույսերով,
	Ցնծա՛, հայրենիք, ուրախ երգերով։
	Փա՛ռք քեզ, երկիր հաղթական,
	Փա՛ռք քեզ, մեր Հայաստան։

Ուղին մեր անշեղ է, գործը մեր՝ արդար,
Գալիքն է կանչում մեզ լույսերով պայծառ։
	Շողա՛, հայրենիք, պայծառ լույսերով,
	Ցնծա՛, հայրենիք, ուրախ երգերով։
	Փա՛ռք քեզ, երկիր հաղթական,
	Փա՛ռք քեզ, մեր Հայաստան։

Թող հնչի երգը մեր աշխարհից աշխարհ,
Թող հավերժ ճառագի արևը պայծառ։
	Շողա՛, հայրենիք, պայծառ լույսերով,
	Ցնծա՛, հայրենիք, ուրախ երգերով։
	Փա՛ռք քեզ, երկիր հաղթական,
	Փա՛ռք քեզ, մեր Հայաստան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)