փակել փակել

Լեռներ հայրենի

Խոսք: Վ․ Արամունի
Երաժշտություն: Արամ Մերանգուլյան
Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կարոտել եմ ձեզ,
Սիգապա՛նծ լեռներ հայոց աշխարհի,
Վազել եմ, հոգնել ձեր լանջերում ես,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի։

Ձեր գագաթներից ամպերն են սահել
Ինչպես ձորն իջնող հոտը գառների,
Կուզեի հիմա ձեր գրկում լինել,
Ձեզ փարվել նորից, լեռնե՛ր հայրենի։

Զմրուխտյա՛ լեռներ, սիրտս ձեզ թողի
Ու ինձ հետ տարա բույրը վարդերի.
Իմ երակներում ուժն է մայր հողի,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)