փակել փակել

Հայաստան

Խոսք: Վ․ Փուզյան
Երաժշտություն: Վ․ Փուզյան
Տառապանքի մեջ ես եղել
Դու քո կյանքում, Հայաստան,
Թշնամու դեմ ես պայքարել,
Մեր աննկուն Հայաստան։
	Դու անմահ ես,
	Դու անհաղթ ես,
	Դու չքնաղ ես, Հայաստան։

Որդիներդ կյանք են տվել
Ուղիներում մաքառման,
Ալ դրոշդ են բարձր պահել,
Մեր պանծալի Հայաստան։
	Դու անմահ ես,
	Դու անհաղթ ես,
	Դու չքնաղ ես, Հայաստան։

Ծաղկում ես դու ու մեծանում,
Իմ հայրենիք աննման,
Քեզանով ենք մենք պարծենում,
Սովետական Հայաստան։
	Դու անմահ ես,
	Դու անհաղթ ես,
	Դու չքնաղ ես, Հայաստան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)