փակել փակել

Հայրիկ

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Օջախդ շեն, այգիդ՝ ընդմիշտ դալար է,
Ով այգեպան, իմաստուն իմ հայրիկ,
Մայր Արազի նման սերդ վարար է,
Իմ աչքի լույս, իմ սրտիս սյուն, իմ հայրիկ:
	Բարի հայրիկ, խրատներդ լսել եմ,
	Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ:

Միշտ ծաղկում են գցած այգուդ ծառերը,
Գարնան երգով կարկաչում են ջրերը,
Կանաչել են, կանաչ հագել քարերը,
Հոգիս մատաղ քո սուրբ հոգուն, իմ հայրիկ:
	Բարի հայրիկ, խրատներդ լսել եմ,
	Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ:

Գուսան Աշոտ, հայրը փառք է օջախի,
Հույսը, լույսը բարի կամքն է օջախի,
Նվիրական վառ կրակն է օջախի,
Լույս ես տալիս սրտիս անքուն, իմ հայրիկ:
	Բարի հայրիկ, խրատներդ լսել եմ,
	Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ: