փակել փակել

Այգին

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Վերջացավ մեր այգին, վերջ եղավ ու վերջ,
Անտերության ձեռքից ավերակ մնաց.
Երբ տունկերն սկսան մնալու ստերջ,
Միանգամայն անջուր, անվտակ մնաց։

Հինգ հարյուր տարվա չափ չգալով անձրև,
Ծառերը չորացան, ծծելով արև.
Ինքը բոլորովփն բնաջինջ եղև,
Միայն լոկ անունը հիշատակ մնաց։

Ջիվան, խնդրե, նա քաշե պատուհասը,
Ով որ հասուց այս մեր այգուն վնասը,
Աստ և անդ ցրվելով ամեն մի մասը,
Մնացածն էլ այլոց ձեռի տակ մնաց։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)