Հատուկ լինիս, քեզ նախանձեն լավ է թե,
Թե անարժան լինիս, չունենաս հարգանք.
Մի բան գրես, քննադատին լավ է թե,
Թե անպիտան լինիս, առնես քամահրանք։
Երկուսից ո՞րն է լավ, ասա, խելահաս,
Մեջտեղում կա հայտնի օգուտ ու վնաս,
Շնորհալի լինիս, ոսոխ ունենա՞ս,
Թե անշնորհք լինիս, վարես թերի կյանք։
Երկուսից ո՞ր մեկն է հարգի փառավոր,
Պատասխան տուր, որդի, մտածե դու խոր.
Վասակ լինիս, անդնդային թագավոր,
Թե սուրբ Վարդան լինիս երկնային ժառանգ։
Ջիվանի, բարության ծարավ պապակ ես,
Փառամոլ չար մարդուն արդեն ներհակ ես.
Սմբատ լինիս, նրան արքա պսակե՞ս,
Թե Մերուժան լինիս, գործես մեծ հանցանք։
1895
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)