Հազար օրհնանք հիմնաքարդ դնողին,
Փառքով օծված երգով լցված Երևան,
Հազար մի փառք կամարներդ կապողին,
Կրակների միջով անցած Երևան,
Դու սրտաբաց Երևան:
Սուրբ մոր նման բարի հույս ես
Հրահուր Երևան,
Հազար գարնան արշալույս ես,
Խնկաբույր Երևան:
Բազմաշնորհ սերունդներիդ ես մատաղ,
Մագաղաթյա լույս գանձերիդ ես մատաղ,
Սրտի փափագ Մասիսներիդ ես մատաղ,
Մի փառապանծ Անի դարձար Երևան,
Դու սրտաբաց Երևան:
Հազար Աշոտ երգ կկապեն քո քարին,
Հազար պանդուխտ հույս կկապեն քո քարին,
Հազար խաղաղ գարուն կիջնի քո քարին,
Իմ քնարին` քնար դարձած Երևան
Դու սրտաբաց Երևան: