Կարոտ մնացի քո անուշ ձայնին,
Մատաղ լինեմ քո ետ գալու ճամփին,
Ա՜խ, հեռացել ես, ինձ մոռացել ես,
Հազար կրակով սիրտս լցրել ես:
Արի՛, շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը:
Արի բաղերով, շաղերով,
Գոհար ցողերով, շաղերով,
Անուշ խաղերով, տաղերով:
Տարվել եմ ես քո հազար նազերին,
Նազը սիրում է քեզ պես նազելին,
Երեկ քեզ տեսա ամպի պես մթնած,
Այսօր շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը:
Արի բաղերով, շաղերով,
Գոհար ցողերով, շաղերով,
Անուշ խաղերով, տաղերով:
Գարնան շնչով եկ, սիրո տաղ ասեմ,
Ոտքդ դիր շեմքիս՝ մուրազիս հասնեմ,
Գուսան Աշոտն եմ, հմայքդ գիտեմ,
Դու իմ կենաց ծառ, քո շուքը լինեմ:
Արի շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը:
Արի բաղերով, շաղերով,
Գոհար ցողերով, շաղերով,
Անուշ խաղերով, տաղերով: