փակել փակել

Չեմ կրնա խաղա

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Վարդ կոշիկս կճռճռա,
Անոթի փորս կղռղռա,
Կեսուրս կուգա, կվռվռա:

Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Սևասուգ սիրտս կդողդողա,
Լացից աչքս կմրմռա,
Չար կեսուրս կբռբռա։

Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Ջահել-ջիվան դոշիս դաղ ա,
Լաչառ տալս կճղճղա,
Տեքրակինս կբղբղա։

Չե՛մ, չե՛մ, չե՛մ կրնա խաղա,
Քավթառ յարս կծու սոխ ա,
Ի՞նչ եղավ քեզ, ա՛յ շեկ տղա,
Ես քո սիրուց հալ–մաշ եղա։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)