Տասնուհինգ օր եկած բոլորված լուսին,
Կապել ա ունքերդ կամարի վերա,
Դուռնիցն դուրս կը գաս զառով զարդարված,
Թամամ շողքդ կընկնի աշխարհի վերա։
Բերանդ աղբյուր ա, աբուհայաթ ա,
Աջ ու ձախ ունքերդ շարբաթ ու կաթ ա,
Պռոշներդ ղանդ ա, լեզուդ նաբաթ ա,
Խոսվածքդ ա քաղցր շաքարի վերա։
Թուրինջն եմ, ման եմ գամ դավրիշի նման,
Խմած դիվահարված սարխոշի նման․
Մնացել եմ մոլորված բայղուշի նման,
Նստած եմ, վա՜յ տալով չոր քարի վերա։