փակել փակել

Սարերի աղբյուր

Խոսք: Արմեն Մանդակունյան
Երաժշտություն: Արմեն Մանդակունյան
Սարերի աղբյուր, իմ կյանքի աղբյուր,
Արևից այրող, արևի համբյուր։
Հովի թևերով, հավքի թևերով, 
Գալիս ես անցնում, կաքավ քայլերով։

Ամեն անգամ նայում եմ, հիանում քեզանով,  հոգիս լցնում սիրո հրով։

Ծաղկի անվերջ, դու հրաշեջ իմ կյանք հայ աղջիկ,
Դու մեր լույսն ես, մեր ապագան, օջախն անուշիկ։

Թող թնդա գովքդ, ողջ աշխարհով մեկ, 
Ով քեզ չգիտի, թող գիտնա հավետ,
Էդ հուր աչքերով, էդ հուր հայացքով, 
Խենթուկ հայորդուն դու տար քո ճամբով։

Ամեն անգամ նայում եմ, հիանում քեզանով,  հոգիս լցնում սիրո հրով։

Վայ են մարդուն, ով չգիտի, չի ճանաչում քեզ,
Ախ քո սերը, չէ ուրիշ է․ այդ լավ գիտեմ ես։

Ամեն անգամ նայում եմ, հիանում քեզանով,  հոգիս լցնում սիրո հրով։

Ծաղկի անվերջ, դու հրաշեջ իմ կյանք հայ աղջիկ,
Դու մեր լույսն ես, մեր ապագան, օջախն անուշիկ։
Վայ են մարդուն, ով չգիտի, չի ճանաչում քեզ,
Ախ քո սերը, չէ ուրիշ է․ այդ լավ գիտեմ ես։

Ամեն անգամ նայում եմ, հիանում քեզանով,  հոգիս լցվում սիրո հրով։