Ա՛նգաճ արա բարիթավուր․
Գընա՛, հիդըն խաղ մի՛ անի,
Եարի սիրտըն դաղ մի՛ անի՝
էդ կըրակըն չաղ մի՛ անի․
Չաղ շո՛ւռ արի
Եարսուն տարի
Եարին բէդամաղ մի՛ անի։
Բէդամաղ չը’լի միզանից,
Չըհիռանայ անմիղ բանից․
Եարըն նազով հոգիս հանից․
Հանած ծառ է,
Էշխով վառ է,
Չի՛ վախենայ սուլթան-խանից։
Խանի պես դիվան իս անում,
Շահզադի պես սան իս անում,
Էդ ի՞նչթավուր բան իս անում․
Բանըդ բանդ է,
Պռօշդ ղանդ է,
Քաղցր լեզվով ջան իս հանում։
Ջան չունիմ եարի ձեռնէմէն,
Հիւանդ իմ էշխի կըռնէմէն,
Դիղ անիս ծուցիդ նըռնէմէն,
Նըռիդ օսկով,
Քաղցըր խօսքով
Կրակ իս վիր ածում բերնէմէն։
Բերնիդ մեջըն լալ է, գօ՛զալ,
Հագիդ զարըն ալ է, գօ՛զալ,
Էդ ի՞նչպէս խիալ է, գօզալ,
Էդ խիալով նազ իս անում,
Ե՜ար, ա՜ման։