Ես նուռ եմ, սիրով հուր եմ,
Ջահել տղին մրմուռ եմ,
Արազի պես լափ կտամ,
Սեր ու սովդա կվառեմ։
Ա՜յ տղա, հանդ ես գնում,
Կոլեկտիվ արտ ես գնում,
Կեպին թեքել ես ճակտիդ,
Էնպես հպարտ ես գնում։
Տրակտորը քշում ես,
Մրգով լիքը աշուն ես,
Աչքով, ունքով ես անում,
Սիրտ ու հոգիս մաշում ես։
Համ խելոք ես, համ լավ ես,
Դու ակտիվ կոմսոմոլ ես,
Կոլեկտիվդ շեն մնա,
Սիրով ու սուփրով բոլ ես։