Սարերի հովին մեռնիմ,
Իմ յարի բոյին մեռնիմ.
էս օր օխտն օր չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնիմ։
«Ա՜խ» էնիմ, արուն կուգա,
Սև սրտիս գարուն կուգա.
Ի՞նչ էնիմ ես էն յարը,
Պտտվի, գարուն կուգա։
Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜ր, նա, նա,
Ա՜խ, նանի, ջան նանի,
վա՜յ, նանի, նանի ջան։
Լուսնյակ, դու բարձրանց գնա,
Լույս տուր ու բարձրանց գնա,
Հեռու տեղ մի յար ունիմ,
Բարև տուր, անցի, գնա։
«Ա՜խ» էնիմ, արուն կուգա,
Սև սրտիս գարուն կուգա.
Ի՞նչ էնիմ ես էն յարը,
Պտտվի, գարուն կուգա։
Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜ր, նա, նա,
Ա՜խ, նանի, ջան նանի,
վա՜յ, նանի, նանի ջան։
Էս գիշեր, լուսնակ գիշեր,
Սև ունքեր, կարմիր թշեր,
Իմ սիրած յարն ինձ տվեք,
Ձեզ խեր ու բարի գիշեր։
«Ա՜խ» էնիմ, արուն կուգա,
Սև սրտիս գարուն կուգա.
Ի՞նչ էնիմ ես էն յարը,
Պտտվի, գարուն կուգա։
Յա՜ր, յա՜ր, յա՜ր, յա՜ր, նա, նա,
Ա՜խ, նանի, ջան նանի,
վա՜յ, նանի, նանի ջան։