փակել փակել

Վրաստանա գոզալները *

Խոսք: Նաղաշ Հովնաթան
Երաժշտություն: Նաղաշ Հովնաթան
Գովեմ սրտիվ ուրախական
Թիֆլիս քաղաքըն պատվական,
Խիստ գեղեցիկ են սիրական
Վրաստանա գոզալներըն։

Մեջլիս նստեն սազով-դամով,
Լեցուն քաղցըր, խոսքըն համով, **
Գինի խմեն ոսկե ջամով
Վրաստանա գոզալներըն։

Ղալամ ունքեր կապած կամար,
Աչքերըն վառ շամսի ղամար,
Կապեր են մուրասա քամար
Վրաստանա գոզալներըն։


Կարմիր երես՝ նման վարդի,
Ինչպես ծաղիկ ծաղկազարդի,
Ուշք ու խելք կու տանին մարդի
Վրաստանա գոզալներըն։


Ես Նաղաշս մեղաց ծով եմ,
Նոցա սիրովըն գինով եմ,
Խապար չեմ, թե ինչպես գովեմ
Վրաստանա գոզալներըն։



+++++++++++++++++++++++++++++++++
++++ Հովնաթանի բնօրինակը ++++
+++++++++++++++++++++++++++++++++

Տաղ ի վերա Գուրջստանա գոզալներին


Գովեմ սրտիվ ուրախական,
Թիֆլիզ քաղաքն պատվական,
Խիստ գեղեցիկ են սիրական՝
Վրաստանա գոզալներն,
Վրաստանա գոզալներն,
Գուրջստանա խաթուններն։

Ինքնագո ջերմեռանդ համամ,
Միջի խաթուններն թամամ,
Սիպտակ բոխախ՝ բոլոր շամամ
Վրաստանա արմաղաններն՝
Վրաստանա արմաղաններն,
Շեն Թիֆլիզի թավադներն։

Կարմիր երես նման վարդի,
Ինչպես ծաղիկ ծաղկազարդի,
Ուշք ու խելք կու տանեն մարդի՝
Վրաստանա գոզալներն,
Վրաստանա գոզալներն,
Գուրջստանա խաթուններն։

Ղալամ ունքեր՝ կապած կամար,
Աչքերն վառ շամսի-ղամար
Կապել են մուրասա քամար,
Վրաստանա աղմաղաններն,
Վրաստանա աղմաղաններն,
Շեն Թիֆլիզի թավադներն։

Վարսերն դաստա ոլորած,
Երեսն լուսին բոլորած,
Շատ մարդ է տեսած՝ մոլորած,
Վրաստանա գոզալներն,
Վրաստանա գոզալներն,
Գուրջստանա խաթուններն։

Տեսոք են ամեն հասարակ,
Բոյն ու ջամալն է մուբարակ,
Բատանն լայն, մեջքն բարակ՝
Վրաստանա արմաղաններն,
Վրաստանա արմաղաններն,
Շեն Թիֆլիսի թավադներն։

Մեջլիս նստեն սազով-դամով,
Լեցուն քաղցր, խոսքն համով, **
Գինի խմեն ոսկե ջամով
Վրաստանա արմաղաններն,
Վրաստանա արմաղաններն,
Շեն Թիֆլիզի թավադներն։

Սիրամարգի նման քայլին,
Աստղանման գունով փայլին,
Տեսողքն զարմանան, մայլին,
Վրաստանա գոզալներն,
Վրաստանա գոզալներն,
Գուրջստանա խաթուններն։

Հագել են ղումաշ ու խարա,
Ունեն շատ ղարավաշ, ծառա,
Խիստ են կանանչ, թազա թառա
Վրաստանա արմաղաններն,
Վրաստանա արմաղաններն,
Շեն Թիֆլիզի թավադներն։

Աթլազ են հագել հավասար,
Սամուր, վալափուշ սարեսար,
Ամեն պարոն են, աղասար
Վրաստանա գոզալներն,
Վրաստանա գոզալներն,
Գուրջստանա խաթուններն։

Ես Նաղաշս մեղաց ծով եմ,
Նոցա սիրովն գինով եմ,
Խապար չեմ թե ինչպես գովեմ՝
Վրաստանա արմաղաններն,
Վրաստանա արմաղաններն։

Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966) ; Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)


* Վերևի մասում երգի խիստ կրճատված տարբերակն է։ 

** Ցավոք գրեթե բոլոր կատարումներում, բացի բառային շեղումներից կա նաև իմաստային մի սխալ․

	Մեջլիս նստեն սազով-դամով,
	Լեցուն քաղցր, խոսքն համով,
	Գինի խմեն ոսկե ջամով...

Այս տան  երկրորդ տողը երգվում է
	Լեզուն քաղցըր, խոսքըն համով,

Նախ խոսքը չի գնում մեկ անձի՝ «գոզալի», այլ «գոզալներ» մասին, հետևաբար ճիշտ կլիներ
	Լեզուներն քաղցըր, խոսքերն համով․․․

Բայց այստեղ Հովնաթանը գրում է, որ նրանք մեջլիսը լցնում են իրենց քաղցր և համով խոսքով, որն բոլորովին այլ բան է և իհարկե ավելի իմաստավոր։

Եվ վերջապես տարածված է այն թյուր ըմբռնումը, թե երգը գովք է ազգությամբ վրացի գոզալների մասին, մոռանալո՛վ, որ այն ժամանակ Թիֆլիսն էր հայ մշակութային․ քաղաքական և գործարար կենտրոնը։