փակել փակել

Հազարան փրկիչ

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Անիծեցին նենգաբար` հայոց աշխարհ չլինի,
Որ լեռներում հայ երգը, հայոց լեզուն միշտ լռի,
Մագաղաթներ մոխրանան և ոչ մի զանգ չհնչի,
Մենք հազարան փրկիչ ունենք, հայոց լեզուն չի լռի,
Տառապանքի ճամփա անցած հայոց երգը չի լռի:
	Աղոթում են մայրերը,
	Ամոքվում են մայրերը,
	Որ լեռներում միշտ ցոլան
	Խաղաղության ջահերը:

Անիծեցին նենգաբար, հայ օջախից ծուխ չելնի,
Որ սարերում սրինգը հայի շուրթին չհնչի,
Եվ աշխարհում հայկանուն ոչ մի հոգի չշնչի,
Մենք հազարան փրկիչ ունենք հայոց լեզուն չի լռի,
Տառապանքի ճամփա անցած հայոց երգը չի լռի:

Գուսան Աշոտ քո ազգի հոգին խաղաղ մի ծով է,
Ծնունդ առած դարերի շափաղ-շափաղ մի ծով է,
Մեծ մեսրոպյան սուրբ գրքի գոհար-գոհար մի ծով է,
Մենք հազարան փրկիչ ունենք հայոց լեզուն չի լռի,
Տառապանքի ճամփա անցած հայոց երգը չի լռի:
	Աղոթում են մայրերը,
	Ամոքվում են մայրերը,
	Որ լեռներում միշտ ցոլան
	Խաղաղության ջահերը: