Քաղցր ձայն ունի իմ սիրեկանին,
Եթե որ լսեմ, ղուրբան եմ ջանին,
Բոլոր աշխարհս դիփ քեզ հավանին,
Ուզում եմ՝ մի խոսք ասեմ քու նանին,
Վախում եմ՝ հայտնի երկրի խանին,
Ո՞նց ղիմիշ կանի ինձ պես ջիվանին։
Անուշ խոսելիս, խելքըս տանում ա,
Ազգը աղա յա, ինքը խանում ա,
Էն ջամալը, որ բիրդան բանում ա,
Աչք ու ունքով հոգիս հանում ա,
Էրնակ իմ սրտիս, որ դիմանում ա,
Էսպես դատաստան նա ինձ անում ա,
Աստված էլ անի իրան խազանին։
Իմ սիրելի, ի՞նչ ա քո կամըդ,
Բոյուրմիշ արա, պահիլ մի դամըդ,
Ես ղուլլուղումդ եմ, կքաշեմ չամըդ,
Արի, փայ անենք տասներկու ծամըդ,
Ինքդ նաբաթ ես, քաղցր ա համըդ,
Բեր, ինձ տու, պահիմ քո ջուխտակ շամամըդ,
Էհտիբար չը կա դունիա իսանին։
Ազիզ օրերըն հագնվում ես ալ,
Բարակ բադանիդ կապում ես թիրմա շալ,
Արծաթե մաշիկդ ունի ոսկե նալ,
Սեյր ես դուրս եկել, գալիս ես ման գալ,
Ով որ տեսնում ա, չի ունենում հալ,
Կարմիր սուրաթդ ա ջավահրից խալ,
Էլ խոսք չունի մեր գովականին։
Վրեդ սարքել ես զինյաթ ու ռախտը,
Թե թագավոր ես նիլ դու քո թախտր,
Կուզեմ կուշտդ գալ, ինձ ասա վախտը,
Արի՛, մի կոտրիլ դու իմ շինախտը,
Էրնեկ էն մարդուն կու բացվի բախտը,
Ձեռնիցըս բռնի, քաշի դրախտը,
Էս Միսկին-Բուրջուն տու դատաստանին։