փակել փակել

Գրիչ

Խոսք: Ղուլ-Արզունի
Երաժշտություն: Ղուլ-Արզունի
Գրիչն գովեմ մին ղամիշ ա,
Պտուղն պատվական եմիշ ա․
Ձեռնումդ պախիր համիշա,
Ոսկով բռնած մոհրի նման։

Գրիչն ինքնին զվարթ ա,
Անուշախոտ կարմիր վարդ ա․
Ո՛վ կարող ա գրի, կարդա,
Պիտի պախի փրի նման։

Գրիչն պիտի պախեն զարթուն,
Չնի բաց թողուն, մնա ի քուն,
Մին դոստ կքանդի մարդի տուն
Եվ փուլ եկած կրի նման։

Գրիչն հենց ա լալ հրեշտակ,
Տներ շուռ կտա տակետակ․
Ձորն կքաշի մին որմատակ,
Աներևույթ սրի նման։

Գրիչն ինքն ունի չափն,
Չնի խաբվես, կտա խաբն․
Թե որ գձի քեզ յուր հափն,
Կուտի չամիչ ջրի նման։

Գրիչն մարգարիտ կարժի,
Միշտ կուզի քաղաթ շարժի․
Ով որ կամենա լավ վարժի,
Գրի, կարդա ջրի նման։

Գրիչն բանդ ա մին մազի,
Ո՚վ որ խտուրն չսազի,
Նահախ դես ու դեն կըվազի,
Մին ախմախ գժի նման։

Գրիչն աշխարհ չափող ա,
Համ սովդագար, համ գող ա․
Ինչ որ ձեռնեն վեր գո, կարող ա,
Թագավոր, վեզրի նման։

Գրիչն, եփ փերիշան ա,
Չոր ղամբարն վատ նշան ա․
Ընկերացե կքաշանա,
Կլինի ֆաղիրի նման։

Գրիշն ընկեր ա խետ գողի,
Ղամբարով աշխարհ կաղողի․
Հոգի կտա մին նաղդ փողի,
Մին զալում քաֆիրի նման։

Գրիչն որքան որ մաշի,
Հենց ա քարքադանի կաշի․
Ընչուր վերա որ կվազի,
Կկտրի պանրի նման։

Գրիչն դժվար կհամբերի,
Գիշեր, ցերեկ պիտի գրի․
Հեփ բարականա՝ ծերն սրի,
Գյարդան կտա թրի նման։

Գրիչն հեփ երիշ փոխեց,
Մին դոստ տեսիր, որ ճմոխեց․
Շլինք բռնեց, տակն կոխեց,
Մին կատաղած շրմի նման։

Գրչին ո՛վ կտա ամակն,
Կսավորի սև, ճարմակն․
Սարեր գձես գրչի տակն,
Կփշրվի ալրի նման։

Ղուլ-Արզուս մըգամ դու ո՛վ ես,
Դեռ հուր ա, չուր բան սավորես
Եթե բոլոր աշխարհ գովես,
Չի խասաման գրչի նման։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)