փակել փակել

Ասում ես դիմացիր․․․

Խոսք: Ազբար-Ադամ
Երաժշտություն: Ազբար-Ադամ
Ասում ես դիմացիր՝ ո՛նց դիմանամ — միթե՞ ես եմ քար՝
	դարդիս արա՛ մեկ ճար,
Կյանքըս մաշել ես բոլորովին՝ ամենը իսպառ՝ 
	էս ցավըն է դժվար,
Էսքան նեղությունը ինձի մի՛ տար անողորմաբար՝
	ով դու իմ սիրահար։

Անգին պարգևիցըդ պարգևի ըստ քոյոց ղքոյս՝
	բողբոջ ես նորաբույս,
Եկ, սեր իմ ազնիվ, աղաչում եմ, խղճա՛ խղճալուս՝
	տո՛ւր բավականին հույս,
Էլ ինքըդ էս անտանելի ցավին գտի հնար՝
	ինձ մի՛ թողուլ անճար։
Շատ վախտ է քաշում եմ կարոտդ՝ չես գալի երես՝
	մինչ ե՞րբ դիմանամ ես,
Իմ դժբախտությունըս բավ է, ինձ մի անիլ էդպես՝
	կյանքըս արեցիր կես,
Ողորմություն արա՛ աղքատիս, քաշի մոտըդ տար,
	տանջիլ մի՛ չարչար։

Վախտ որոտում ես, վախտ ամպում ես, վախտ մթնում ես շատ՝
	անձրևում ես կաթ-կաթ,
Վախտ հարավային հողմու նման հնչում ես խիստ սաստ՝
	ես ըլնում եմ զգաստ,
Վախտ բարկանում ես, վախտ նեղանում, կամենում ինձ չար՝
	սարսափում է աշխարհ։

Իխթիարըս կտրել ես, հալել է իմ սրտիս եղը՝
	էդ քու փայլուն գեղը,
Խոցված սրտիս նշան է դրել ունքիդ աղեղը՝
	դու իմ ճար ու դեղը,
Սափսափ կապած թարթափներիդ պես չի՛ լիլ քեմանդար՝
	սուր-սուր քան զնշտար։
Չարակամների խոսքերը քեզ խրատ ես արել՝
	խիստ շատ վատ ես արել,
Ուրիշների հետ ման գալը՝ քեզ ադաթ ես արել՝
	ինձի յադ ես արել,
Ես իմ բախտիցն եմ գանգատավոր միշտ և մուղարար՝
	ինձ չէ՛ տալիս դադար։

Ցավըդ ինձ ես տալիս, ուրիշներին՝ քաղցր խոսքերդ,
	ինձ է՞ս ա քու խերըդ,
Ինձնից ավելի, ասա՛ տեսնեմ, էլ ո՞վ ա տերդ՝
	ինձ նա տա քու սերդ,
Դու քու դարդերը լավ գիտես՝ խեղճ Ադամ-Ազբար՝
	խալխըն ի՞նչ ա խաբար։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)