Աշուն
Խոսք: Հովհաննես Թումանյան
Երաժշտություն: Ա․ Մանուկյան; Ելենա Սարդարյան; Ռոմանոս Մելիքյան
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է, տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Ամենքը տրտում
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)