փակել փակել

Մոնթե Մելքոնյան

Խոսք: Գևորգ / Աշուղ (Ժորա Գրիգորյան)
Երաժշտություն: Գևորգ / Աշուղ (Ժորա Գրիգորյան)
Ծեր արծիվը ժայռին նստած գլխահակ
Արցունքով լի աչքերն առավ թեվի տակ․․․
Անձայն ողբաց մահը ջահել արծվի,
Արծիվ, որի նման հազիվ թէ ծնվի․․․

------------------------------------------------

Ինչպես մի խոնարհված վանքի պատմություն,
Փառքով գրվեց պատմությունդ քաջ Մոնթե
Քո սխրանքը մտավ ամեն հայի տուն,
Հաղթանակի նոր հույս բերիր, քա՛ջ Մոնթե:

	Գավաթները լցրե՛ք, բոլորս ոտքի՛.
	Ասենք հազար փառք քեզ, հերո՛ս հայորդի:
	Փառք քեզ լեգենդ դարավոր, Մոնթե՛ Մելքոնյան,
	Հայոց լեռներն են քո քաջության վկան:
	Փա՛ռք քեզ ծնող մորը, Մոնթե՛ Մելքոնյան,
	Հայոց լեռներն են քո քաջության վկան: 

Պահն օրհասական էր, երբ եկար Արցախ,
Թշնամու սրտի մէջ դրիր ախ ու վախ:
Ազգը գտավ իրեն զավակին խիզախ,
Հաղթանակի նոր լույս բերիր, քա՛ջ Մոնթե:

	Գավաթները լցրե՛ք, բոլորս ոտքի՛.
	Ասենք հազար փառք քեզ, հերո՛ս հայորդի:
	Փառք քեզ լեգենդ դարավոր, Մոնթե՛ Մելքոնյան,
	Հայոց լեռներն են քո քաջության վկան:
	Փա՛ռք քեզ ծնող մորը, Մոնթե՛ Մելքոնյան,
	Հայոց լեռներն են քո քաջության վկան: 

Մայր հողը քեզ գրկեց, իսկ դու՝ մայր հողին,
Ինչպես պանդուխտ որդին հիվանդ ծնողին,
Փառքով անցար հերոսական քո ուղին,
Դեռ գալու ես մի նոր լոյսով, քա՛ջ Մոնթե:

	Գավաթները լցրե՛ք, բոլորս ոտքի՛.
	Ասենք հազար փառք քեզ, հերո՛ս հայորդի:
	Փառք քեզ լեգենդ դարավոր, Մոնթե՛ Մելքոնյան,
	Հայոց լեռներն են քո քաջության վկան:
	Փա՛ռք քեզ ծնող մորը, Մոնթե՛ Մելքոնյան,
	Հայոց լեռներն են քո քաջության վկան: