փակել փակել

Ասի արբաբ ․․․

Խոսք: Դոնի
Երաժշտություն: Դոնի
Ասի՝ արբաբ, կյանքը կարճ է,
Մենք կմեռնենք վերչ-ախըրա
Դեդի՝ այնինդաքի օլմիշ,
Փառթալի սաթ, վեր չախըրա։ ¹

Ասի՝ գործդ բռնի՛ր համով,
Արդար, իրավ, աստծու կամով,
Ինջիլ-Ղուռանի պատգամով,
Շարժըվիր, հոգուտ շահ արա։

Դեդի՝ գյալ էյ նազլու դիլբար,
Մեջլիստա իչախ մեյ-ամբար,
Մանինան ղոշա-բարեբար,
Ղոլբոյին գիդախ շահարա։ ²

Ասի՝ տերը հանդիման է,
Քեֆ ու խմիչքը փուչ բան է,
Էդ բաները մտքեդ հանե,
Մեղք մի՛ կիտիր հուգուդ վերա։

Դեդի՝ աշըղ Դոնի ոզըմ,
Դունյադան դոյմադի գյոզըմ,
Գյարաք եյիբ-իչըփ, գյազըմ,
Նա ղանդար քի ալլահ վերա։ ³





Թարգմանություններ
---------------------------------

¹	Ասաց՝ հագիդ եղած շորը
	Ծախիր՝ տուր գինու։

²	Ասաց՝ արի նազլու, դիլբար
	Մեջլիսում խմենք քաղցր գինի,
	Ինձ հետ միասին՝ երկուսով
	Թևանցուկ գնանք դեպի քաղաք։

³	Ասաց՝ Աշուղ Դոնիս որ կամ,
	Աշխարհից չկշտացավ աչքս.
	Պետք է ուտեմ, խմեմ, ման գամ,
	Ինչքան որ տերն հաջողի։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)