փակել փակել

Հայուհի

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Քո կենարար ժպիտը մասունք դարձավ, տաղ դարձավ,
Հազար գարուն բախտաբեր եկավ, փարվեց ու անցավ,
Դու երկնային մեղեդի, սիրո տաճար, սիրո ծով,
Մի ակնթարթ լուռ սիրո, մի գարնան չափ լիացա:
Եղեգ պատկեր հայուհի
Թոխ-թուխ աչքեր հայուհի,
Վասերդ փունջ մանուշակ,
Երկնի զարդեր հայուհի:
Երբ բռնեցի քո ձեռքը,
Հովն ինձ բերեց քո հևքը,
Երազանուրբ հայուհի.
Լուսաբաց է քո դեմքը:

Մայրամուտին հաջորդող դու նոր շինկած այգաբաց.
Անահիտի պատկերը քո դեմքին է ճառագած,
Քո քնարով սիրականչ մտար հոգուս աշխարհը,
Գարնանային հուշերի ճախրող ծիծառ` թև առած:
Սերդ խորունկ մի ծով է,
Շունչդ գարնան հով զով է,
Հոգեպարար ձայնիկդ
Ծաղիկներին կշոյե:
Երբ բռնեցի քո ձեռքը,
Հովն ինձ բերեց քո հևքը,
Երազանուրբ հայուհի.
Լուսաբաց է քո դեմքը:

Զարմանուհի նրբիրան, լեռներում ես նրբացել,
Նեկտարն առել ծաղկունքի ու նրանց պես սրբացել,
Աշոտն ասաց` Մաշտոցի սուրբ գրչով եմ քեզ երգում,
Կանթեղի պես կվառվես, հուր մոխրից ես արթնացել:
Երբ բռնեցի քո ձեռքը,
Հովն ինձ բերեց քո հևքը,
Երազանուրբ հայուհի.
Լուսաբաց է քո դեմքը:
Սերդ խորունկ մի ծով է,
Շունչդ գարնան հով զով է,
Հոգեպարար ձայնիկդ
Ծաղիկներին կշոյե: