փակել փակել

Մոկաց Միրզա

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
	Օրն էր ուրբաթ,
	Լուս ի շաբաթ,
Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն.
Թղթիկ մ՚եկավ Ջզիրու քաղքեն,
Առան, բերին Մալաքյավեն,
Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն։
	Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն։

	Առեց, կարդաց,
Քաղցրիկ լեզվին էրավ Մազգեն,
Շլեց աչքեր, կախեց չանեն,
Քաղավ գույն կարմիր երեսեն։
	Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն։

	Կանչեց, ասաց
	Յուր մշակին․
— Դո՛ւս քաշի Բոզ-Բեդավին,
Վրա դրեք թամք սադաֆին,
Սաֆար կերթամ չուր Ջզիրեն։
	Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)