Քեզանից մաս չունիմ, կուրծքդ մի՛ բանա,
Իզուր ինձ մի՛ տանջիր, էլ չեմ դիմանա,
Անսիրտ, անջիգյար, խեղճ եմ, ապիկար։
Մարմինդ շքեղ, աչքերդ կանթեղ,
Սրտեր են հալվում հայացքեդ ահեղ.
Ունքերդ կամար, էրվա քեզ համար,
Հագել ես նախշուն, դառել սիրամարգ։
Զաթի ես հեվանդ եմ, քեզնեն ճար կուզեմ,
Մոտեցիր մեկ անգամ, դարդս քեզ ասեմ,
Անսիրտ, անջիգյար, խեղճ եմ, ապիկար։
Մարմինդ շքեղ, աչքերդ կանթեղ,
Սրտեր են հալվում հայացքեդ ահեղ,
Ունքերդ կամար, էրվա քեզ համար,
Հագել ես նախշուն, դառել սիրամարգ։