փակել փակել

Գիրքս

Խոսք: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Երաժշտություն: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Բինգյոլ սարի կաթնաղբյուրից, մանանայից է գիրքս,
Մշո Սուլթան սուրբ Կարապետ շարականից է գիրքս,
Մեր Խնուսա Բերդ քաղաքի ծննդարանից է գիրքս,
Սասնա բարձր զով սարերի մով հովերից է գիրքս,
Մեր պապերի շիրիմների լուռ կանչերից է գիրքս,
Նոր կյանք առած Ղուկասյանի Կրասարից է գիրքս։

Ո՛վ լսողներ, գիրքս բացեք, սիրտս այնտեղ կարդացեք,
Վերքս խորն է, անբուժելի, թե կարող եք բուժեցեք,
Արյան գնով մեր ձեռք բերած հայոց լեզուն պահեցեք,
Եղբայրական ազգերի հետ հոգով, սրտով միացեք,
Թե կարող եք, Մասիս սարի խոր վերքերն էլ բուժեցեք,
Բուժող մարդկանց սրտից բխած կաթնաղբյուրից է գիրքս։

Գիտեմ, որքան հողմեր փչեն, գիրքս տեղը կմնա,
Դարեր կգան, դարեր կերթան, գիրքս հետը կգնա,
Ուզողի էլ, չուզողի էլ դուռը սիրով կբանա,
Վայն եկել է նրան տարել, ով որ մի բառ գողանա,
Էդքան անսիրտ մարդ կլինի՞, որ Շահենիս մոռանա,
Աստված սիրեք, լա՛վ պահեցեք, հայոց սրտից է գիրքս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)