Սիրելի՛, բոյըդ ռանգ, ռանգ, ռանգ,
Զարդարվել ես խիստ լեվ, լեվ, լեվ,
Զառ ու զառ բաֆթա թանգ, թանգ, թանգ,
Էն է՛լ մեկ ուրիշ ձեվ, ձեվ, ձեվ։
Ձևովդ լույս ես վառ, վառ, վառ,
Էրում ես մարդու սար, սար, սար,
Հրեշտակ ես հոգեառ առ, առ, առ,
Չունես պակասություն եվ, եվ, եվ։
Եվրոպու երկրի ղազ, ղազ, ղազ,
Ջուրի շնորհք ու սազ, սազ, սազ,
Տենողր կանի հազ, հազ, հազ,
Թե փարվազ անես թեվ, թեվ, թեվ։
Թևերդ է նախշուն վարդ, վարդ, վարդ,
Թովուզի նման ես զարդ, զարդ, զարդ,
Ոչ հրեշտակ ես, ոչ մարդ, մարդ, մարդ,
Քեզնեն կու փախչի դեվ, դեվ, դեվ։
Դիվահար եմ ու սար, սար, սար,
Ման եմ գամ սար ու քար, քար, քար,
Թուրինջն եմ արա ճար, ճար, ճար,
Էշխեդ իլել եմ խեվ, խեվ, խեվ։