փակել փակել

Կռունկ, բարով դառնաս

Խոսք: Գևորգ Էմին
Երաժշտություն: Ալեքսեյ Հեքիմյան
Կռունկ, գնա, հայոց դաշտի ծաղիկը տար պանդուխտներին,
Արարատի ձյունը տար թևվիդ.
Ջուր Սևանա` պանդուխտներին`
Մեր նոր երկրի երգերն ուրախ,
Մեր նոր կյանքի լույսերը վառ,
Մի բուռ հող տար, ոտքիդ կպած,
Մեր տարագիր պանդուխտներին։

Գնա, կռունկ, երկրե երկիր
Ու ետ դարձիր, բարով դառնաս,
Բեր մեր հայոց պանդուխտներին,
Ու ետ դարձիր, բարով դառնաս,
Դարձիր այնպես, որ ոչ մի տեղ,
Ոչ մի պանդուխտ քեզ չսպասի
«Ղարիբ, կռունկ» էլ քեզ չասի ու չլացի,
Բարով դառնաս։

Կռունկ տեսա՞ր անապատում,
Նոր ջրանցքի հուն են հարթում,
Վարդ է բացվել քարի վրա,
Քարը կրկին դարձել է տուն,
Թեքվել է, որ Արազն անցնի,
Ամեն տնից ելնում է ծուխ,
Ամեն մի հավք դարձել է բույն։

Գնա, կռունկ, երկրե երկիր
Ու ետ դարձիր, բարով դառնաս,
Բեր մեր հայոց պանդուխտներին,
Ու ետ դարձիր, բարով դառնաս,
Դարձիր այնպես, որ ոչ մի տեղ,
Ոչ մի պանդուխտ քեզ չսպասի
«Ղարիբ, կռունկ» էլ քեզ չասի ու չլացի,
Բարով դառնաս։