փակել փակել

Հաբրբան

Խոսք:
Երաժշտություն:
Հաբրբան ջան է ջան
Հաց եմ թըխել գարի ա,
Իմ եարը սագարի ա,
Սագագ գընալուն մեռնիմ,
Ջան է ջան, խօսքերը շաքարի ա։
	Արեւը բոլորել ա,
	Լուսնակը նորել ա,
	Սիրունի խաթեր համար՝
	Քունը աչքիցս կորել ա։

Հէնքերն հենած հասայ,
Իմ եարը քնած տեսայ,
Ձեռի սպիտա քուլիքը,
Բոլորը մանած տեսայ։
	Ղարիբ ղուշը բուն ունի,
	Եթում դղեն տուն ունի,
	Ինձ նման սեւաբաղդը,
	Աշխարհքումը ի՞նչ ունի։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)


Երրորդ տան երրորդ տողի առաջին տառը դժվար ընթեռնելի է, այն կարող է նաև Չ լինել, այսինքն «Չեռի սպիտա քուլիքը»
Հարկ եմ համարում սա նշել, քանի որ չգիտեմ նաև թէ ինչ է «քուլիքը» և հնարավոր է, որ այստեղ «Չեռի»ն օգտագործված լինի որպես «չոռի»,  «չոռ լինի» իմաստով։ Սա ես ենթադրում եմ չորրորդ տնից, ուր խոսքը գնում է սևաբախտ լինելուն։