փակել փակել

Մարալ մարալ

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Մարա՛լ, մարա՛լ, մարալի պես ման կուգաս,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս։

Սիրո՛ւն աղջիկ, նազ ունես,
Մարա՛լ, մարա՛լ, մարալի պես ման կուգաս,
Սոխակի փարվազ ունես,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս։

Մի յար ունեմ, անուշ ա,
Մարա՛լ, մարա՛լ, մարալի պես ման կուգաս,
Անուշ ա, թառլան ղուշ ա,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս։

Լուսնակը նոր ա, նոր ա,
Մարա՛լ, մարա՛լ, մարալի պես ման կուգաս,
Յարիս էրես կլոր ա,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս։

Լուսնակ գիշեր, հովն անուշ,
Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս,
Սրտով սիրած յարն անուշ,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)