փակել փակել

Ի զեն

Խոսք:
Երաժշտություն:
Ազատութեան այն վառ սէրը
Թունդ որոտաց իմ արտում,
Իմ Հայրենեաց սուրբ անունը
Ինձ պատերազմ է կանչում։

	Ելէ՛ք ելէ՛ք, Հայկազունք,
	Ելէ՛ք Հայկայ զաւակունք․
	Ելէ՛ք ելէ՛ք, Հայ եղբարք,
	Առէ՛ք ձեր սուրն ու նիզակ։

Ահա՛, եղբարք, Հայ եղբայրներ,
Առէ՛ք զրահ, սուր, զէնքեր,
Մահը դաշտում Շաւարշանայ
Մեզ հրաւէր կը կարդայ,

	Ելէ՛ք ելէ՛ք, Հայկազունք,
	Ելէ՛ք Հայկայ զաւակունք․
	Ելէ՛ք ելէ՛ք, Հայ եղբարք,
	Առէ՛ք ձեր սուրն ու նիզակ։

Ա՜խ, հայրենիք, սուրբ անունդ
Անշէջ վառի իմ սրտում,
Մեր Հայ եղբարց շիրիմները
Իրանց գըրկին մեզ կանչում

	Ելէ՛ք ելէ՛ք, Հայկազունք,
	Ելէ՛ք Հայկայ զաւակունք․
	Ելէ՛ք ելէ՛ք, Հայ եղբարք,
	Առէ՛ք ձեր սուրն ու նիզակ։

Այս օրերը մեր քաջ կեանքին
Նուիրական թող լինին․
Թո՛ղ չմոռնայ Հայ անուն։
Ո՛վ սիրում է Ազատութիւն՝

	Ելէ՛ք ելէ՛ք, Հայկազունք,
	Ելէ՛ք Հայկայ զաւակունք․
	Ելէ՛ք ելէ՛ք, Հայ եղբարք,
	Առէ՛ք ձեր սուրն ու նիզակ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)